Հայաստանը լավն է նաև, քանզի այստեղ երբեք չես կարող մոռանալ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի մորը, տիրոջ` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության (Ambassade de France en Arménie), մորը և ազգուտակին` Emmanuel Macron-ենց:
Ի՞նչ եք կարծում, Հայաստանում օրական քանի՞ հոգի է հիշում սրանց մայրերին և ազգուտակին` 1000՞, 100 000՞, 1 մլն՞:
Չգիտեմ, սակայն կարծում եմ, որ Հայաստանի ազգաբնակչության մեծ մասը:
Իսկ ի՞նչն է խանգարում ազգաբնակչության մեծ մասին ոչ թե թվացյալ (վիրտուալ), այլ իրականում ծանոթանալ սրանց մոր, տիրոջ մոր և ազգուտակի հետ ու թավշյա «ջրային հեղափոխություն» իրականացնել: Մասնավորապես, եթե ազգաբնակչության, ենթադրենք` 100 000-ը սկզբունքորեն և հետևողականորեն չվճարի սրանց գումարը, ապա սրանք կվերցնեն իրենց մորը, տիրոջ մորն ու ազգուտակին և կգնան «հայդը Փարիզ»:
Սակայն, մյուս կողմից, եթե Հայաստանն ունենար թվով 100 000 սկզբունքային, գիտակից և կազմակերպված ազգաբնակիչ, ապա «հայդը Փարիզ» ոչ միայն սրանք կգնային:
Բացի դրանից` Արցախն ու Արծվաշենն իրենց տեղերում կլինեին:
Եվ, ուրեմն, խնդիրը ոչ թե սրանց մոր, տիրոջ մոր և ազգուտակի, այլ Հայաստանի` 100 000 ազգաբնակիչ չունենալու մեջ է:
Մեր ազգաբնակիչները սկզբունքորեն նախընտրում են թվացյալը (վիրտուալը), այլ կերպ ասած` ձեռնաշարժությունը (օնանիզմը):
Իսկ, քանի որ սրանք դա լավ գիտեն և սրբապիղծ են, հետևաբար` թքած ունեն իրենց մորը, տիրոջ մորը և ազգուտակին մեր կողմից յուրաքանչյուր օր հիշատակելու հանգամանքի վրա:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
18.10.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |